Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ողջի գետը հունից դուրս է եկել խողովակաշարի պատճառով (տեսանյութ)

Հասարակություն
jur3

«Ղափան» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Օնիկ Աթայանը գրավոր նամակ է հղել «Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերությանը՝ մեղադրելով վերջինիս Կապանով և նրա տարածաշրջանի գյուղերով անցնող 530 միլիմետրանոց 54 կմ ձգվող մայր խողովակաշարը վթարի ենթարկելու համար։ Նամակում մասնավորապես ասվում է. «Ձեր կազմակերպությանը պատկանող տեխնիկական ջրատարի ջրընդունիչի սխալ վերակառուցման պատճառով Ողջի գետը հունից դուրս է եկել և քանդել Կապանի և տարածաշրջանի գյուղերի ոռոգման մայր ջրատարի հիմքերը և շարունակում է քանդել»։ Մանրամասները՝ «ՍՈՍԻ» ՀԸ տեսանյութում