A
A
«Լեքսուսը» հետևի անիվներով ընկել է փոսը
Հունիսի 30-ին, ժամը 14.40-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի մոտակայքում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան հետևի անիվներով ընկել է փոսը (ասֆալտե շերտը նստվածք է տվել). ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մյասնիկյան 3 հասցեի մոտակայքում կայանված Ռ. Բ.-ի «Լեքսուս» մակնիշի 01DO700 պետհամարանիշի ավտոմեքենան փլվածքի հետևանքով արգելափակվել է փոսի մեջ: Հրշեջ-փրկարարները տեղի ուժերով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: ԱԻՆ