Վոլոդյա Ավետիսյանի գործով 6 տարի 6 ամիս ազատազրկում են պահանջում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզատազրկում 6 տարի 6 ամիս ժամկետով. այս պատժաչափն այսօր պահանջեց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով մեղադրող Հենրիկ Պապիկյանը։ Վերջինս նշեց, որ թե նախաքննության եւ թե դատաքննության ընթացքում Վոլոդյա Ավետիսյանի մեղքն ամբողջապես ապացուցվել է, եւ նրա նկատմամբ պետք է կիրառվի ազատազրկում։ Դատախազը միաժամանակ նշեց, որ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ամբաստանյալի խնամքին կա 3 անչափահաս երեխա, սակայն անձնական գույքի վրա դրված արգելանքը չպետք է վերացնել։ Ի դեպ, դատախազը միջնորդեց Վոլոդյա Ավետիսյանից բռնագանձել 2000 ԱՄՆ դոլար, չնայած այն հանգամանքին, որ տուժող Հենրիկ Զաքարյանը որեւէ պահանջ չի ներկայացրել այդ մասին։ Գումարը պետք է ուղղել ՀՀ պետական բյուջե։ Այսօր Վոլոդյա Ավետիսյանը հրաժարվեց ցուցմունք տալ՝ նշելով, որ այս գործն ընդամենը քաղաքական հետապնդում է իր նկատմամբ։