Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուրախ ավտոբուսը՝ Երեւանում

Հասարակություն
10437354_906944312665029_7564692519271038463_n

Այսօրվանից ուրախ ավտոբուսը՝ joy-bus-ը, որ այլ կերպ կկոչվի Մեկ ավտոբուս, կշրջի Երեւանում՝ ժամը 12-ից մինչ 20. 00: Այն լինելու է անվճար եւ ունենալու է որոշակի երթուղի՝ երեւանցիներին հայտնի ռայկոմից, Կոմիտասի պողոտայով, Սայաթ-Նովայով, Խանջյանով ու Մաշտոցի պողոտայով մինչեւ Հանրապետության հրապարակ: Ուրախ, անվճար ավտոբուսը երեւանցիների համար կգործի շուրջ երեք ամիս, նպատակը՝ ուրախություն սփռել Երեւանում: Այս գաղափարի հեղինակը <Ուան Արմենիա> (1Armenia) շահույթ չհետապնդող կազմակերպությունն է: Ոչ աշխատանքային օրերին ավտոբուսը կտրամադրվի այն կազմակերպություններին, որոնք որեւէ մշակութային միջոցառում են իրականացնում: Ավտոբուսի ներսում երթուղու ընթացքում լինելու են խաղեր, կիթառով երաժշտություն: Կազմակերպությունն ունի նաեւ առաջարկությունների տախտակ: Ծրագրի բացման ժամանակ, որն ի դեպ ուղեկցվում էր DJ Վակցինայի երաժշտությամբ, մեր քաղաքացիները առաջարկներ էին ներկայացնում: Ըստ այդմ էլ, ինչպես նշեց ծրագրի համակարգող Ռայա Սարգսյանը, կքննարկվեն ավտոբուսի հետագա անելիքները: Քաղաքացիներից մեկը, ողջունելով, նախագիծը, պարզապես տախտակի վրա ուրախություն հայտնեց, որ Հայաստանում գոնե անվճար ինչ-որ բան կա; Մեկ ուրիշն էլ առաջարկում էր ֆուտբոլի օրերին անվճար խաղադաշտ տեղափոխել մարդկանց: 10442415_906944239331703_3996133463321574061_n 10488054_906944365998357_3351753265996934164_n   10462355_906943045998489_3688571336688023310_n 10441201_814178075266781_7791629769003816951_n 10494695_906944269331700_5460265452671136161_n 10366280_906944432665017_5562595111711247669_n 10433892_906944482665012_5571047157227134663_n