Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ֆրեսկո»-ն ստացվել է (տեսանյութ)

Մշակույթ
30.06.14-117014-6859fresco

Յոթ «Լավագույն ուղերձ» մրցանակով ամփոփվեց «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնը, որի ընթացքում ցուցադրվեց 57 ֆիլմ 17 երկրից: Մրցութային ծրագրում ընդգրկված է եղել 21 ժապավեն 8 երկրից: Հայաստանից «Ֆրեսկո»-ի մրցութային ծրագրում ընդգրկվել է միայն մեկ ֆիլմ՝ «Խավարում»-ը, որի ռեժիսորն է Արա Երնջակյանը։ Կազմակերպիչները ոգեւորությամբ նշեցին, որ փառատոնի ընթացքում լսողության խնդիրներ ունեցողները ավելի ակտիվ են մասնակցել ֆիլմերի քննարկումներին։ Լավագույն ֆիլմերի համար մրցանակներ էին պատրաստել Խարբերդի մանկատան սաները։ «Ֆրեսկո»-ի կազմակերպիչները մինչ փառատոնի սկսվելը վստահ չէին, որ մեծ հաջողություն կունենա այն, իսկ այսօր արդեն համոզված նշում են, որ «Ֆրեսկո»-ն ստացված է։ Կազմակերպիչներից Աննա Կարապետյանը հավելեց, որ բացթողումներ եղել են, բայց դա պայմանավորված է առաջին անգամ նման միջոցառում կազմակերպելու հետ. «Մեզ համար մեր հյուրերի խորհուրդները, կարծիքը, գնահատականը շատ կարեւոր էին եւ ոգեւորիչ։ Ուրախ ենք, որ կարողացանք համախմբել տարբեր ոլորտների ու սոցիալական խմբերի երիտասարդների։ Նման միջոցառումները կլինեն շարունակական»։