Նաեւ կայքի միջոցով դարձի բերենք թուրքերին
Գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը լրագրողներին հրավիրել էր իր ստեղծած՝ Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության «Ավետիս» կայքի շնորհանդեսին։ Միայն 2 լրագրող էր ընդունել հրավերը։ Այսուամենայնիվ, կայքի շնորհանդեսը եղավ։ Բակուր Կարապետյանի գլխավորած կայքը խնդիր ունի. «Մենք պետք է մեր պահանջատիրության խնդիրը ներկայացնենք Թուրքիայի հայությանը եւ դրանով պետք դարձի բերենք նրանց։ Արեւմտյան Հայաստանի ժողովրդի խնդիրն է դրված եւ որը պետք է լուսաբանվի»։ Կայքն արդեն երկու շաբաթ է՝ աշխատում է։ Բաղկացած է մի քանի բաժիններից, որոնք դեռ պետք է կարգավորվեն։ Կայքն աշխատելու է չորս լեզվով, չնայած որ դեռ հայերենն է գործում, երկրորդ լեզուն կլինի թուրքերենը։ Կայքում կլինեն ոչ թե հայաստանյան լուրեր, այլ սփյուռքում, Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններ, կլինեն նաեւ վերլուծականներ եւ առանձին բաժին, որտեղ տեղեկություններ կլինեն հայ նշանավոր գործիչների մասին։ Բակուր Կարապետյանի խոսքով՝ կայքը լուրջ դեր կունենա Արեւմտյան Հայաստանի համար։