A
A
ՕԵԿ-ը կորցնում է նաեւ իր տարածքները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱգրարային համալսարանի բակի 262 քմ տարածքը կռվախնձոր է դարձել։ 2012թ. կառավարության որոշմամբ տարածքը հատկացվել է Ագրարային համալսարանին: Իսկ ՕԵԿ-ը ներկայացնում է մեկ այլ փաստաթուղթ՝ նույն տարածքը 2008թ. տրվել է կուսակցությանը։ ՕԵԿ-ին տարածքը տրամադրել է ոչ թե կառավարությունը, այլ Երևանի քաղաքապետարանը։ Ի դեպ, հենց այդ ժամանակ էլ, մայիսին՝ 2008թ. նախագահի ընտրություններից հետո, կուսակցությունը ընդդիմությունից սահուն անցավ իշխանական ճամբար, եւ ՕԵԿ-ի առաջնորդը զբաղեցրեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։