A
A
4, 5 մլն դրամ՝ մոծակների դեմ պայքարելու համար
Կառավարությունն այսօր որոշեց Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակներից եւ այլ խայթող միջատների դեմ պայքար իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդի հաշվին գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել մոտ 4, 5 մլն դրամ։ Որոշման նախագիծը ներկայացրեց գյուղատնտեսության նախարարը, այն ընդունվեց միաձայն։