Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Էլ ի՞նչ օլիգարխ, եթե ՀԷԿ չունի». բնապահպան (տեսանյութ)

«Հայաստանում ՀԷԿ-երի կառուցումը ստիպում է մարդկանց լքել սեփական համայնքները»,- համոզված է Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը։ «Մեր կառավարությունը ագրեսիվ ձևով փորձում է զարգացնել ՀԷԿ-երի կառուցումը Հայաստանում։ Չկա ոչ մի հստակ քաղաքականություն, ամեն ինչ արվում է առանց լուրջ վերահսկման, առանց օրենսդրական դաշտի ու մեթոդաբանության։ Ցանկացած գետ տվյալ միջավայրի մասն է կազմում և ՀԷԿ-երի կառուցմամբ պետությունը բնակիչներից խլում է գետը, արդյունքում խախտվում է ոչ միայն էկոհամակարգը, այլ նպաստում, որ մարդիկ հեռանան»,-մեկնաբանում է նա։ Պարոն Գալստյանը նշեց, որ բազմաթիվ անգամ դիմել են կառավարությանը, բայց ոչ մի արձագանք. «Նրանք իրենց աշխատելու ուղեգիծը ունեն, և ինչքան էլ մենք դիմում ենք, խնդիրների մասին բարձրաձայնում, ոչ մի բան չի փոխվում, քանի որ մեզ մոտ կառավարման համակարգը սպասարկում է բիզնես շահը»։