Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Սերժ Սարգսյանը՝ «մեծ ու կարևոր, պետության համար ծախսատար ծրագրի» մասին (տեսանյութ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 2013-2014 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության Նախագահը գերազանցության դիպլոմներ է հանձնել Մանկավարժական համալսարանի շուրջ երկու տասնյակ լավագույն շրջանավարտների, շնորհավորել նրանց ուսումնական շրջանն ավարտելու և ուսուցչի բարձր կոչմանն արժանանալու կապակցությամբ, մաղթել անձնական երջանկություն և մասնագիտական հաջողություններ: