Էլեկտրաշոկի եւ այլ խոշտանգումների միջոցով ցուցմունք են կորզել. ՀՔԱՎ
2012 թ. նոյեմբերի 30-ին, առավոտյան մոտ ժամը 07:30-ին, իր վարձակալած բնակարանից Ալեքսանդր Ցվերիանովը բերման էր ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին: Նոյեմբերի 30-ին Ա. Ցվերիանովը խոստովանել է, որ 2012 թ. սեպտեմբերից մինչև նույն տարվա նոյեմբերի 30-ը կատարել է բնակարանային 16 գողություն: Ինչպես արձանագրել է նախաքննական մարմինը, նոյեմբերի 30-ին Ցվերիանովը ընդունել է մեղքը ոստիկանությանը հայտնի գողության 2 դեպքերի մեջ, և ևս 14 դեպքի վերաբերյալ ինքնակամ խոստովանություն է տվել՝ մանրամասնելով գողության դեպքերից յուրաքանչյուրի օրը, տեղը, հանգամանքները և հափշտակած իրերի ցանկը: Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ երևույթ չկա՝ ՀՀ ոստիկանությունը իր ՊԱՐՏՔՆ է կատարել ձերբակալելով բնակարանագողին: Մինչդեռ իրականությունն ամբողջովին այլ է: Ոստիկանության աշխատակիցները նոյեմբերի 30-ին՝ առավոտյան գնացել են Ա. Ցվերիանովի վարձակալած բնակարան, բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին՝ առաջադրելով մեղադրանք Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած մի շարք գողություններում: Ոստիկանության բաժնում Ա. Ցվերիանովը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, նա հայտնել է, որ ոստիկանների նշած գողություններից և ոչ մեկի հետ կապ չունի: Սակայն ոստիկանների կիրառած բռնություններից, հոգեբանական ճնշումներից և խոշտագումներից, մասնավորպես էլեկտրաշոկերի օգտագործմամբ և այլ սպառնալիքներից հետո Ա. Ցվերիանովը ստիպված է եղել խոստովանել այնպիսի հանցագործություններ, որոնք ինքն իրականում չի գործել: Ամբողջական հոդվածը՝ այստեղ