Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստ. կատարվածը՝ ըստ տուժողի. Փաստինֆո
Վարդան Պետրոսյանի նկատմամբ հերթական դատական նիստը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է լարված մթնոլորտում: Այսօր դատարանում ցուցմունք է տալիս գործով տուժող տուժող Արթուր Հակոբյանը, ով վթարի պահին նստած է եղել Նիվա վտոմքենային ղեկին: Տուժողը նաև պատմեց, որ իր կողքին նստած է եղել եղբայրը, իսկ իրենց 4 երեխաները նստած են եղել հետևի նստարանին: Արթուր Հակոբյանը դատարանին պատմեց նաև, որ վթարի ժամանակ իր վարած ավտոմեքենան կանգնած է եղել Եղվարդի ճանապարհից դուրս՝ հողածածկ տարածքում, իսկ Վարդան Պետրոսյանի ավտոմքենան ընթացել է մեծ արագությամբ: «Եղվարդի կողմից գալիս էինք Աշտարակ ես, եղբայրս երեխաների հետ, երեխաները երգում էին լավ տրամադրությունով, մինչեւ Աշտարակ թեքվելը ձայն առա մեքենայիցս, ուզեցի կանգնեմ: Մտել եմ, կանգնել եմ հողածածկ գոտում, դիմացի մասը թեթեւ դեպի Աշտարակի կողմը, երեխեքը տեղյակ չեն եղել՝ ինչի ենք կագնել, մի քանի հատ գազ եմ տվել, կողային հայելիներով նայեցի, որ լույս է գալիս, տեսա, որ շատ արագ է գալիս, երկու վայրկյան ասեցի թող գա անցնի նոր: Մի քանի վայրկյանում հասավ մեզ, արագությունը կլիներ 150, ես 25 տարվա ստաժ ունեմ, ես տենց վթարի մեջ եղած չեմ: Ամենաքիչը հարբած մարդու գործ է, վթարի ժամանակը լուրջ մարդը չի գնա հետեւից խփելու, լուրջ մարդը կամ աջ, կամ ձախ կաներ, ինչ խոսում ա, սուտ ա»,- հայտարարեց Արթուր Հակոբյանը: Նա նաև նշեց, որ վթարից հետո իրեն նույն «Շտապօգնության» մեքենայով են տեղափոխել Վարդան Պետրոսյանի հետ: Այդտեղ նա տեսել է, որ վերջինը սթափ վիճակում չէ; Ավելին՝ այստեղ