Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քերված փողոցներ. ո՞ւր են կարմիր գծերը

Հասարակություն
arm139522143918

Ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը այսօր նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետեւյալ խնդրով. «Կրկին քերվում են Երեւանի այն փողոցները, որոնք հիմնանորոգվել են վերջին 1-4 տարիների ընթացքում: Օրինակ՝ անցյալ տարի հիմնանորոգված Արշակունյաց փողոցը, որի ծայրամասն այս պահին կրկին նորոգվում է, արդեն 20 օր է, ինչ Զաքյան փողոցն ամբողջովին քերվել է: Բացի վարորդներին պատճառած անհանգստությունից, բնակիչներին փոշի մատակարարելուց, կա մի խնդիր, որի մասին լռում է քաղաքապետարանը: Քերված փողոցներում կարմիր գույնով գծանշված ավտոկայանատեղերը փաստորեն տվյալ ծառայությունը չեն մատուցում, եւ այդ նպատակի համար արդեն վճարած քաղաքացիները փաստորեն չեն օգտվում այդ ծառայությունից: Ո՞վ պետք է դրա համար պատասխան տա, կամ գուցե այդ վճարները տեղափոխվե՞ն, երբ սկսի գործել, մասնավորապես Զաքյան փողոցի գծանշված ավտոկայանատեղին: Շնորհակալություն համագործակցության համար»: