A
A
«Իմ երազը»՝ Սեւանում
Այսօր ոճաբան-դիզայներ Արամ Նիկոլյանը Սևանում կներկայացնի իր նոր հավաքածուն, որը կրում է «Իմ երազը» խորագիրը: Նախաձեռնությունը բարեգործական է և նպատակ ունի ցուցադրություն-վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրել և ծառայեցնել «Մուրացան» հիվանդանոցային համալիրում գտնվող, հանրապետական մանկական էնդոկրին դիսպանսերում գրանցված շաքարային դիաբետ ունեցող երեխաների բուժմանը, ձեռք բերելու շաքարաչափերի թեստ-երիզներ` տնային պայմաններում հիվանդությունը վերահսկելու համար: Ծրագրի անմիջական մասնակիցները երեխաներն են, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հավաքածուի ստեղծման գործում: Նրանց երևակայությամբ հեղինակած պատկերները արտատպվել են կանանց և տղամարդկանց հագուստների վրա: Պատկերներում գերակշռողը բնությունն ու ծաղիկներն են: