A
A
Շահմուրադի միջնադարյան վանքը՝ անմխիթար վիճակում (լուսանկարներ)
Տավուշի անտառում թաքնված Շահմուրադի (Շխմուրադի կամ Գետակիցք) վանական համալիրը Հայաստանի չգործող ու կիսավեր սրբավայրերից է: Անխնամ հուշարձանի դեռևս կանգուն պատերին ու տանիքին խոտեր ու թփեր են աճում: Հուշարձանի ներսն էլ վկայում է, որ այցելուները խնամքով չեն վերաբերվել դրան. մոմերը վառել են խաչքարերի, զարդաքանդակների վրա՝ կեղտոտելով դրանք: Շահմուրադի վանք հասնելու համար Ծաղկավան գյուղից պետք է մոտ 1,5 ժամ քայլել անտառի միջով՝ Վարագաջուր գետի երկայնքով: 12-13-րդ դարի Շահմուրադի վանքային համալիրը կազմված է եկեղեցուց, մատուռից և երկու գավթից։ Հուշարձանում շատ են միջնադարյան արձանագրությունները, ամբողջական ու կոտրված խաչքարերը: «Ա1+»-ի տեսախցիկն արձանագրել է միջնադարյան այս հուշարձանի ներկայիս անմխիթար վիճակը: