Ինչպես ավելի հետաքրքրացնել երեխաների հանգիստը
Աշխատանքային հերթական խորհրդակցությանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ «Արի տուն» ծրագրով Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ վարչական շրջաններից սահմանված չափորոշիչներին համապատասխան 148 հյուրընկալ ընտանիքի հայտ է ներկայացվել: 14 երեխա արդեն իսկ հյուրընկալվել է երևանյան ընտանիքներում: Զեկուցվել է նաև, որ, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, կազմակերպվում են նաև այդ երեխաների մշակութային օջախներ այցելությունները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել ընդգրկուն և հագեցած դարձնել «Արի տուն» ծրագրով Երևան այցելող երեխաների մշակութային առօրյան: ՀՀ կառավարության կողմից մեկնարկած ծրագրով երեխաների հանգիստը կազմակերպելու նպատակով ձեռնարկված աշխատանքների ընթացքի վերաբերյալ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մարզաառողջարանային 5 ճամբարում ծրագրի առաջին հերթափոխով հանգստի մեկնած երևանաբնակ 325 երեխաներն առաջիկա օրերին կվերադառնան, փոխարենը արդեն երկրորդ հերթափոխով ճամբարներ կմեկնի ավելի քան 400 երեխա: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն