Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթն ավարտվեց առանց լուրջ բախումների (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-14-393x2651

Քիչ առաջ Բրազիլիայի հրապարակում ավարտվեց <Դուրս մեր գրպանից> նախաձեռնության երթը, որը մեկնարկել էր Կենդանաբանական այգու դիմացից: Այն անցավ առանց լուրջ բախումների: Ոստիկանությունն այս անգամ երթի մասնակիցների ճանապարհը չփակեց: Հիշեցնենք, որ նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծանշանները, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, սառեցնել տեսախցիկների և արագաչափերի օգտագործումը վարորդներին տուգանելու համար` դրանց գործառույթը թողնելով ճանապարհային ոստիկանության վրա, մինչև կլինի նոր` ընդունելի կանոնակարգ: Ակցիայի ավարտին նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ այսկերպ նրանք ցանկանում են ցույց տալ, որ իրենք պայքարում են քաղաքակիրթ եղանակներով։ Երթի մասնակիցները խոստացան մոտակա 10 օրերի ընթացքում կազմակերպել հերթական ակցիան, այս անգամ` ավելի երկար երթուղով։   “Out of Our Pocket” civil initiative holds a protest action “Out of Our Pocket” civil initiative holds a protest action “Out of Our Pocket” civil initiative holds a protest action “Out of Our Pocket” civil initiative holds a protest action