A
A
Շիրակում կուսումնասիրեն կարկուտի վնասները. 12 համայնք տուժել է (տեսանյութ)
Շիրակի մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյանի տեղեկացմամբ, ուժեղ կարկտահարության հետևանքով Շիրակի մարզի 12 համայնքներ վնասներ են կրել, վնասվել են ինչպես ցանքատարածություններն, այնպես էլ մի քանի տների տանիքներ, կոտրվել են պատուհանների ապակիները: Վնասներ կրած մի քանի համայնքների բնակիչների հետ հանդիպեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Մարզպետը վստահեցրեց, որ վաղն ևեթ կստեղծվի վնասի չափերն ուսումնասիրող հանձնաժողով, որը կշրջի բոլոր համայնքներում և ամբողջապես կուսումնասիրի գյուղացիական տնտեսությունների կրած վնասները: Հիշեցնենք, այսօր երեկոյան բնակիչներն իրենց կրած վնասների փոխհատուցման պահանջով փակել էին Գյումրի-Արմավիր ճանապարհը: Դիտեք տեսանյութը: