Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Բնապահպանները նամակով դիմել են Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության և գնահատման փորձաքննության մասին» ՀՀ օրենքը պետք է վերանայվի։ Այս պահանջով բնապահպանները նամակով դիմել են Սերժ Սարգսյանին։ Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը, ով մասնակցել է օրենքի մշակման գործընթացին, նկատում է, որ օրենքում առկա են մի շարք մեթոդաբանական սխալներ. «Դեռ օրենքի մշակման ընթացքում եղավ պայմանավորվածություն, որ այս օրենքը պետք է ներկայացվեր հաստատման միայն ենթաօրենսդրական ակտերի, կառավարական որոշումների ու նախագծերի հետ միասին, որոնք վերաբերում էին և հանրային լսումներին, և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մեթոդոլոգիային, վնասի գնահատման մեթոդոլոգիային և այլն, բայց այս բանավոր պայմանավորվածությունը խախտվեց և փաստորեն օրենքը ընդունվել է առանց սրանց, և հետագայում հարց է առաջանում, թե ենթադրենք ինչ կառավարական որոշում պետք է ընդունվի հանրային լսումների ընթացակարգի վերաբերյալ, երբ չկա ոչ մի ենթաօրենսդրական ակտ»։