Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նոր շարժում` «Ոչ թալանին» (տեսանյութ)

Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող շարժումներին միացել է եւս մեկը՝ «Ոչ թալանին» նախաձեռնությունը։ Նախաձեռնության անդամ, «Հասարակական պաշտպանների միության տնօրեն Արամ Գրիգորյանի խոսքերով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գործառութային իմաստով գոյություն չունի։ «Այդ հանձնաժողովի միակ գործառույթն է սակագներ սահմանելուց առաջ լսել սպառողներին, լսել ընկերություններին, բանավեճ կազմակերպել սպառողների եւ ընկերությունների միջեւ, որից հետո որոշում ընդունել, սակայն ինքը օգտագործելով իշխանական հնարավորությունները, արգելեց սպառողների, քաղաքացիների մասնակցությունը այդ որոշմանը»,- այսօր հրավիրված բացօթյա մամուլի ասուլիսում հայտարարեց նախաձեռնության անդամ, Հասարակական պաշտպանների միության տնօրեն Արամ Գրիգորյանը։