Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Բրուցելոզը տարել է ողջ գյուղի անասունը (տեսանյութ)

Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի բնակիչներն այս տարի փաստի առաջ են կանգնել` ոչ բերք ունեն, ոչ անասուն: Օգնության ակնկալիք ոչ մեկից չունեն, հույսը միայն իրենց վրա են դրել: Ինչպես ասում են, կարկուտը ծեծած տեղը ծեծեց: Բացի այն, որ ամբողջ բերքը կարկտահարվեց, գյուղում այսօր գրեթե անասուն էլ չկա` բրուցելոզը տարավ: Մարտիրոսյանների ընտանիքը մնացել է մեկ հորթիկի հույսին` 2 կովը բրուցելոզից սատկեցին։ Թամարա Մարտիրոսյանը պատմում է. «Եկան, մորթին, սաղ տարան, վտանգավոր էր որովհետեւ: Երեքն էլ մորթին, տարան չնչին գներով` 700 դրամ»: