Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Ես այդ խաղը չեմ խաղում». Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

Քառյակի ուժերից ոչ մեկի դեմ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր քենի զգացում չունի այն բանի համար, որ անցյալ տարի նախագահի ընտրություններից առաջ իր կողքին չկանգնեցին. «Վրեժ չունենք, քաղաքականություն է»։ Փոքր քաղաքացիական նախաձեռնությունների՝ Աֆրիկյանների տան, քաղբանտարկյալների, «Դեմ եմ-ի դեմ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը ոչինչ չունի, բայց դրանք, ըստ նրա, փոքր հաղթանակներ եւ փոքր պարտություններ են գրանցում. «Երկիրը փոխելու համար պետք է ըլնի աննախադեպ համախմբում ուժերի։ Ես ուզում եմ, որ ամենաօպտիմալ հեռանկարը ունենա եւ դա բերի Հայաստանում արմատական փոփոխությունների եւ ոչ հերթական ընտրությունների միջոցով»։