Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

425 երեխա Երեւանից մեկնել է ճամբար

Հասարակություն
camp

Երևանի բոլոր վարչական շրջաններից հուլիսի 9-ին Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներ` 20-օրյա հանգստի են մեկնել ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շահառու դպրոցականների երկրորդ հերթափոխը ՝ 425 երեխա։ Վաղ առավոտյան յուրաքանչյուր վարչական շրջանի աշխատակազմի շենքի բակից, սահմանված ժամին երեխաներին ճամբար են ճանապարհել ծնողները, վարչական շրջանի ղեկավարները։ Նոր Նորք և Ավան վարչական շրջաններում դպրոցականներին ճանապարհելու միջոցառմանը մասնակցել է նաև քաղաքապետարանի հանրակրթության պետ Գայանե Սողոմոնյանը։ Ծնողների հետ զրույցում հանրակրթության վարչության պետը ներկայացնել է նախօրեին ճամբարում արձանագրած արդյունքները և հավաստիացրել, որ երեխաները 20 օր շարունակ շրջապատված են լինելու մեծ հոգատարությամբ և ուրախ առօրյայով։ Երևանից ճամբարներ մեկնող երեխաներով ավտոբուսները ուղևորվել են Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ։ Յուրաքանչյուր խմբի հետ մեկնել են մեկական բժիշկ և բուժքույր։ Ճամբարներում ևս սահմանված է բժիշկների շուրջօրյա հերթապահություն։ Հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 16-ը ևս 425 երեխա հանգստանալու կմեկնի Ծաղկաձոր և Հանքավան։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն