Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այդպիսի եղբայրներ դեռեւս ոչ մի ժողովուրդ չի ծնել» (տեսանյութ)

Հասարակություն
orbeli1

Շուրջ 2000 մշակութային արժեքների հարուստ հավաքածու` գրքեր, ձեռագրեր, լուսանկարներ, անձնական իրեր, փաստաթղթեր, կենցաղային առարկաներ: Այս ամենը ցուցադրված է Ծաղկաձորում 34 տարի առաջ հիմնադրված Օրբելի եղբայրների թանգարանում։ Թանգարանի հիմնադիր տնօրեն Գերասիմ Մկրտչյանը մեծ հպարտությամբ է նշում, որ այցելուների թիվը գնալով ավելանում է. թե տեղացիները եւ թե զբոսաշրջիկները մեծ հետաքրքրությամբ են դիտում ցուցադրությունները։ «Առավելապես հեռանում են զարմանքով եւ չեն սպասում, որ իրենք կայցելեին այդպիսի թանգարան։ Այսինքն` աշխարհում եզակի մի թանգարան, որը նվիրված լինի երեք եղբայրներին։ Հպարտությամբ ասեմ, որ աշխարհում չկա այդպիսի թանգարան, որ նվիրված լինի երեք եղբայրներին, որովհետեւ այդպիսի եղբայրներ դեռեւս ոչ մի ժողովուրդ չի ծնել»,- «Ա1+»-ին ասաց Գերասիմ Մկրտչյանը։ Թանգարանը ստեղծվել է աշխատակիցների ջանքերով, և հատկապես Օրբելի եղբայրների հարազատների, բարեկամների, աշակերտների օժանդակությամբ, որոնք նվիրաբերել են թանգարանին նրանց վերաբերող բազմաթիվ նյութեր: Դրանք հիմնականում ձեռք են բերվել Սանկտ Պետերբուրգ քաղաքից: Տուն-թանգարանի հիմնական ցուցադրությունը բաղկացած է երկու մասից` հուշային եւ գիտական։ Թանգարանի երեք հուշասենյակներում ցուցադրված է Օրբելի եղբայրների աշխատասենյակների կահույքը՝ գրասեղանը, բազմոցը, բազկաթոռը, գրապահարանը։ orbeli orbeli1 orbeli 1