Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնդապետի վճիռը՝ հուլիսի 17-ին

Հասարակություն
e8fd60196a92e8278f08a017082faa8f

Այսօր արդեն հայտնի է դարձել, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճիռը կհրապարակվի հուլիսի 17-ին՝ ժամը 16.30-ին։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Արա Զաքարյանը։ Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանն իր քարտուղարի միջոցով տեղեկացրեց, որ հիվանդ է, եւ վատառողջության պատճառով չի կարող մասնակցել նիստին։ Պահեստազորի գնդապետը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ։ Մեղադրող Վարդան Պապիկյանը միջնորդել էր նրան ազատազրկման դատապարտել 6 տարի եւ 6 ամիս ժամկետով։