Նախարարը հանդիպել է ԵՄ Թվինինգ Ծրագրի գերմանացի ղեկավարին
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է ԵՄ և ՀՀ համագործակցության շրջանակներում իրականացվող «Աղտոտման համալիր կանխարգելման և հսկման (ԱՀԿՀ/IPPC) համակարգի ներդրման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության հզորությունների զարգացում» ԵՄ Թվինինգ Ծրագրի Գերմանիայի Դաշնության կողմից ղեկավար Մարտինա Կարբովսկուն (Գերմանիայի Դաշնային Հանրապետության բնության, շրջակա միջավայրի պահպանության, շինարարության և միջուկային անվտանգության դաշնային նախարարություն /BMUB) և Թվինինգ ծրագրի Հայաստանում մշտական խորհրդատու Թեոդոր Յուրոչեկին: Մարտինա Կարբովսկին, իր կողմից շնորհավորելով նորանշանակ նախարարին, փոխանցել է նաև ԳԴՀ բնության, շրջակա միջավայրի պահպանության, շինարարության և միջուկային անվտանգության դաշնային նախարարի շնորհավորական ուղերձը և հույս հայտնել, որ վերոնշյալ ծրագրի ավարտից հետո ևս կշարունակվի ՀՀ և ԳԴՀ համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցությունը: Բնապահմանության նախարարություն