Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրաշենում վերաբացվել է հուշարձան

Հասարակություն
002

Էրեբունի վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ջրաշեն թաղամասում Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի վերաբացմանը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հուշարձանի վերանորոգման աշխատանքների շրջանակում ամբողջությամբ բարեկարգվել է նաև հարակից տարածքը և դարձել հանգստի հարմարավետ գոտի: Պուրակը կահավորվել է նստարաններով, տեղադրվել են զրուցարան, աղբամաններ: Ձևավորված պուրակի տարածքում նաև մարզասարքեր են տեղադրվել: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հուշարձանի վերանորոգման հարցում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև հարակից տարածքը բարեկարգելու համար՝ բնակիչները նկատել են, որ տարիներ շարունակ անխնամ տարածքն այսուհետ թե՛ երեխաների և թե՛ մեծերի համար կլինի բոլոր հարմարություններով ապահոված հանգստի իսկապես հաճելի յուրօրինակ անկյուն: Բացի այդ, կարևորվելով հանգամանքը, որ տարածքը հարակից է հուշարձանին, բնակիչները վստահություն են հայտնել, որ այն նաև ազգային-հայրենասիրական ոգի դաստիարակելու խորհուրդ կունենա հատկապես մատաղ սերնդի համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհավորելով բնակիչներին, ընդգծել է, որ, հետամուտ լինելով քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի լուծմանը, քաղաքապետարանը արել և անելու է հնարավորը՝ դրանք հստակ ծրագրեր դարձնելու և կարճ ժամանակում կյանքի կոչելու ուղղությամբ:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն