«ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրենի նկատմամբ քր. գործ. Փաստինֆո
«ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նա կասկածվում է մի քանի մլրդ դրամի ֆինանսական չարաշահումների մեջ: Խոսքը 10-15 մլրդ ՀՀ դրամի մասին է: Հիշեցնենք, 2009-ի ապրիլից ընկերության ղեկավարությունը ստանձնած Ի. Կլիմկոն 2013-ին սկզբին անսպասելիորեն ազատվեց աշխատանքից` չսպասելով անգամ իր աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտին, որին ընդամենը մի քանի ամիս էր մնացել, և շտապ լքեց Հայաստանը: Հենց այդ ժամանակ էլ տեղեկություններ տարածվեցին, որ նա մեծ ֆինանսական չարաշահումներ է թույլ տվել, այդ պատճառով էլ հեռացվել է պաշտոնից: Այժմ արդեն այս տեղեկություները, կարծես թե, հաստատվում են: Ազգային անվտանգության ծառայության լրատվական ծառայությունից հաստատեցին «Փաստինֆո»-ի տեղեկությունները, որ «ԱրմենՏել» -ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների կապակցությամբ քրեական գործ է քննվում ԱԱԾ վարույթում, սակայն, գործի քննության ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեցին: Մանրամասներն այստեղ