A
A
Աշխարհում լավագույն աշխատանքը՝ ըստ Ջոն Հեֆերնի
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռիչարդ Միլզին։ «Ես ասացի Ռիկին, եթե հաստատվի, այն աշխարհում լավագույն աշխատանքն է», – գրել է ՀՀ-ում ԱՄՆ ներկայիս դեսպան Ջոն Հեֆերնն իր թվիթերյան էջում։ Վերջինիս պաշտոնավարման ժամկետն ավարտվում է այս տարի։ Իսկ Ռիչարդ Միլզը 2012 թվականից զբաղեցնում է Բեյրութում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնը։ Պետդեպում աշխատել է Խորհրդային Միության բաժնում, եղել է նորանկախ Հայաստանի և Ադրբեջանի բաժնի պատասխանատուն։