Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահային «քցել են», բայց նա միտք չունի լքել Հայաստանը. Առավոտ

Հասարակություն
chasi

Սիրիահայ գործարար Վազգեն Դավուդյանը հաստատվելով Հայաստանում՝ նույն գործն է անում, ինչ Սիրիայում. պարոն Դավուդյանն առեւտրով է զբաղվում, ասում է՝ իտալական բրենդային ժամացույցներ եւ զարդեր է ներկրում հենց արտադրողներից ու դրանք վաճառում «Ռոսիա» ոսկու շուկայում: Արդեն 1,5 տարի է, ինչ գործարարը սիրիահայերի համար նախատեսված փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնից 5 միլիոն դրամ ցածր տոկոսադրույքով վարկ է վերցրել. ասում է՝ գոհ է պայմաններից, վարկի ձեռնտու տարբերակ է, բայց առեւտուր չկա: «Իմ ապրանքը, շուկային նայելով, էժան է, բայց ժողովուրդը փող չունե, որ առնե, շատ կուզեն առնեն, բայց չեն կըրնար»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է պարոն Դավուդյանը: Մեր հարցին՝ արդյոք հաշվի առե՞լ է մարդկանց գնողունակությունը, որ որոշել է բրենդային թանկարժեք զարդերի վաճառքով զբաղվել, գործարարն ասում է. «Անցյալ տարի լավ էր, էս տարի պակսել է առեւտուրը: Մենք մտածած էինք, էս նոր «մոլերը» կազդին վրան, բայց չէ, ադիկա չազդի, պարզապես ժողովուրդ մնացած չէ երկրում: Լսած եմ, որ օրական 20 ավտոբուս մարդ դուրս կերթա Ռուսաստան, էհ, որո՞ւն պիտի վաճառեմ, դուսեն եկածի՞ն, ռուսի՞ն, ո՞ւմ պիտի վաճառեմ: Ես հաշվի առել էի, որ մարդկանց ձեռքին շատ փող չկա, բայց ես էժան կբերեմ, իմ գիները շատ հարմար են, ժամեր կան այստեղ ուրիշ խանութներում վաճառում են 15-20 հազար դոլարով, նույնը ես կտամ 300, 600, 700 դոլարով»: Երբ զարմացանք, թե ինչպե՞ս է հնարավոր նույն ապրանքի նման գնային տարբերություն, գործարարը վստահեցրեց, որ իր ապրանքը կեղծ չէ, ցանկացողները կարող են ստուգել ու համոզվել, իսկ թե մյուս խանութներն ինչու են այդքան թանկ վաճառում, ասում է՝ դա իրենց գործն է: Ամբողջական հոդվածը՝ այստեղ