Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քեֆ կլինի Փարաջանովի տանը

Հասարակություն
82a2819b332ced762005c6aa8e430306

Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նվիրված կլինի Սերգեյ Փարաջանովի հիշատակին: Հատուկ այդ առիթով այս տարի փառատոնը կհավելվի նոր նախագծով՝ «Ծիրանի ծառ», որը նվիրված կլինի հենց Փարաջանովին: «Փարաջանովի տանը մեծ շուքով տոնելու ենք նրա հոբելյանը, հիշելու ենք Փարաջանովին, ով շատ էր սիրում գինի խմել, հյուրասիրել ու քեֆ անել: Կարծում եմ` սա պետք է ավանդույթ դառնա և տարին մեկ անգամ պետք է Փարաջանովի տանը մեծ քեֆ անենք և հյուրերին Փարաջանովի «ախորժակով» հյուրասիրենք»,-այսօր հայտարարեց «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը։ «Ծիրանի ծառը» կազմակերպիչները համարում են փառատոն՝ փառատոնի մեջ։ Ռեժիսոր Գարի Զաքոյանը նշեց, որ նախագծին կմասնակցեն Հայաստանից 8 եւ արտասահմանից 14 մասնակից. «Կանցկացվեն կլոր սեղան- հանդիպումներ, որի ժամանակ մասնակիցները կզեկուցեն, կխոսեն Փարաջանովի կյանքի, ստեղծագործության տարբեր կողմերի մասին։ Կցուցադրվեն նաեւ Փարաջանովի մասին վավերագրական ֆիլմեր»։