Ավտո և մոտո շոու ծրագիր` նորակառույց ճանապարհին
«Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը և STR ակումբը մայրաքաղաքի Լենինգրադյան փողոց - Իսակովի պողոտա նորաբաց ավտոմայրուղում կազմակերպել են Ավտո մոտո շոու ծրագիր, որի մրցութային մասում ցուցադրության են ներկայացվել 100-ից ավելի տարբեր տեսակների ու ոճերի մեքենաներ ռետրո, տյունինգ, մոտոցիկլետներ, 4x4 of road ջիփեր և սպորտային մեքենաներ անվանակարգերում: Միջոցառման կազմակերպիչները նշել են, որ Իսակովի պողոտա-Լենինգրադյան փողոց ավտոմայրուղին կատարյալ պայմաններ է ապահովում նման մրցաշարերի կազմակերպման համար: Հաղթողները պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի և հովանավորների կողմից սահմանված մրցանակներով։ Ավելի ուշ մեկնարկել է «դրագ ռեյսինգի» մրցույթը։ Երևանի քաղաքապետարանի և STR ընկերության նախաձեռնությամբ միջոցառման ընթացքում կազմակերպվել է բարեգործական ակցիա։ «Դրագ ռեյսինգի» մասնակից վարորդները հանգանակություն են կատարել, որից հավաքված միջոցները կուղղվեն աուտիզմով հիվանդ երեխաների բուժմանը։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն