Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հասել է հեռավոր Արգենտինա, որ ի՞նչ անի» (տեսանյութ)

Հարցազրույց
ea0d05ee92e1e202d643b43fe200d912

Այն, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին անհանգիստ է ու դիվերսիոն հարձակումներ են տեղի ունենում, մեղավորը մեր իշխանություններն են: «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվականի ուղիղ եթերում հայտարարեց «Ժառանգության» վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա` պատճառն այն է, որ մեր իշխանությունները հնարավորություն են տվել Ադրբեջանին շանտաժի լեզվով խոսել մեզ հետ. «Բանն այն է, որ մեր իշխանություններն արտաքին քաղաքականությանը ճոճանակի էֆեկտ են տվել ու հիմա որեւէ լծակ չունեն ազդելու: Բացի այդ, նրանք վասալային կախվածություն ունեն ՌԴ-ից, եւ արդյունքում Ադրբեջանը կարողանում է միջազգային հանրությանը ճնշումներ գործադրելով`իր շահերն առաջ տանել»: Պարոն Մարտիրոսյանը կարծում է` այն երկիրը, որը չունի արժանապատիվ կեցվածք, ինչպիսին ՀՀ-ն է, բոլորը ցանկանում են նրա հաշվին իրենց խնդիրները լուծել. «Սերժ Սարգսյանն այս պարագայում ոչ թե կոմպլեմենտար քաղաքականություն է վարում, այլ պետական շահերը ծառայեցնում անձնական շահերին: Եթե մենք ունենայինք լեգիտիմ իշխանություն ու ներպետական հանդուրժողականություն, ապա Ադրբեջանը մինչեւ կրակոց արձակելը մի քիչ կմտածեր»: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանը միայն հիմա է խոսում ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքից՝ այն էլ Արգենտինայում գտնվելու օրերին, Արմեն Մարտիրոսյանը նկատում է. «Ուրեմն Բաղրամյան 26-ի պատերը շատ բարձր են ու ապակիները շատ հաստ, որ նոր է տեղ հասնում նրան այդ ամենը: Նաեւ` գնացել, հասել է հեռավոր Արգենտինա, որ ինչ անի»: Ըստ նրա` միակ ելքը` դուրս գալու նման իրավիճակներից, արմատական իշխանափոխությունն է. «Այլ ելք գոյություն չունի»: