A
A
Ինքնասպանության փորձ դատարանում
Հուլիսի 15-ին, ժամը 16.29-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել` ցած նետվելով Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի դատարանի շենքի 3-րդ հարկից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1990 թ. ծնված Ա. Մ.-ը սպառնում է ցած նետվել Կամոյի փողոցի թիվ 15 շենքի 3-րդ հարկից (ընդհանուր իրավասության դատարան): Հրշեջ-փրկարարների, ոստիկանության և դատարանի աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Ա. Մ.-ի ինքնասպանության փորձը: ԱԻՆ