Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժանդարմները հսկում են ՀՀԿ-ականներին (տեսանյութ)

Հասարակություն
073921b13f6420306966feade456941d

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը նոր քաղաքական մշակույթ բերեց ավագանու նիստերում։ Այսօր այս մասին հայտարարեց խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը՝ ամփոփելով իրենց մեկ տարվա աշխատանքը։ Տիկին Բախշյանի համոզմամբ՝ նախկինում ավագանու նիստերը եղել են շուտասելուկի նման. «Այսինքն` նախագծերը առանց քննարկումների ներկայացվել ու քվեարկվել են, բայց հիմա այլեւս այդպես չէ»: «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավարը հիշում է, որ սկզբում ՀՀԿ խմբակցությունը դժվար էր ընդունում, երբ իրենք որոշ հարցերի դեմ էին արտահայտվում։ Նույնիսկ անձնական վիրավորանքներ էին հնչեցնում իրենց հասցեին, իսկ հետո քաղաքապետը հասկացավ, որ ճիշտն իրար լսելն է: Ավագանու անդամ Արթուր Գասպարյանն էլ հավելեց, որ հիմա քաղաքապետարանը չի կարողանում շատ խախտումներ անել. «Առաջ 15 րոպեում 20 որոշում էին կայացնում: Հիմա կան ժանդարմներ, մեզ եմ ասում, որոնք ուշիուշով հետեւում են: Իմ կուսակցականները ասում են, որ գնացել եք ՀՀԿ-ականներին աշխատել եք սովորեցնում: Մեր ֆունկցիան դա է, որ հսկենք նրանց»: Խմբակցության անդամները ներկայացրեցին նաեւ, որ իրենք քաղաքացիներից ստացել են 96 դիմում, որից 30 տոկոսի խնդրանքները բավարարել են: «Քաղաքապետարանի ստորաբաժումների հետ համագործակցությունը սկսել է թափ հավաքել»,- նշեց Անահիտ Բախշյանը։ Նրանք ներկայացրեցին նաեւ չլուծված խնդիրները: Դրանցից մեկն այն է, որ իրենք ցանկանում էին, որպեսզի ավագանու նիստերը ուղիղ եթեր հեռարձակեն, ինչին սկզբում ՀՀԿ-ն դեմ էր, իսկ հետո, թեև քաղաքապետը համաձայնեց, բայց գործը առաջ չգնաց: