Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռաֆայել Բարխուդարյանը՝ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն

Հասարակություն
f9fc2ccb71f4e89d6e1ab2491ac23fa3

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու 33-ամյա Ռաֆայել Բարխուդարյանը: Հուլիսի 16-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը միաձայն քվեարկեց Ռաֆայել Բարխուդարյանի օգտին: 2012թ. մինչ այժմ նա եղել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարը: Ռաֆայել Բարխուդարյանը ծնվել է 1981թ. մայիսի 15-ին: Կրթությունը ստացել է ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետում եւ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում: Ռաֆայել Բարխուդարյանի գիտական հետաքրքրության ոլորտներն են` թվային մեթոդներ, զուգամիտության արագացում, Պադեի մոտարկումներ, խոչընդոտի տիպի խնդիրներ, Վիսքոսիթի լուծումներ: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եւ նախագահության մյուս անդամները կարեւորեցին ժամանակակից մաթեմատիկայի ուղղությունների ներդրումը Մաթեմատիկայի ինստիտուտի ապագա գործունեության մեջ: Իր ելույթում Ռաֆայել Բարխուդարյանը որպես կարեւորագույն խնդիր նշեց կադրերի երիտասարդացումը եւ դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն