ԱԱԾ-ն դպրոցի տնօրենի դեմ քրգործ է հարուցել. Առավոտ
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 174 դպրոցի տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել եւ նա ազատվել է աշխատանքից: Ընդ որում, դա եղել է առանց քաղաքապետարանի իմացության եւ թույլտվության: Քրգործը հարուցել է ԱԱԾ-ն: Տիկին Բախշյանն ասաց. «Ես նամակ եմ գրել քաղաքապետին, թե ինչու է ազատման դիմում գրել, որովհետեւ լուրեր են պտտվում, որ քրեական գործ են հարուցել նրա նկատմամբ, հարցրեցի ՝ով է գնացել ստուգել եւ այլն: Քաղաքապետարանից ստացել եմ պատասխան, որ չգիտենք, պաշտոնական տեղեկություն չունի քաղաքապետարանը, նա ազատվել է իր դիմումի համաձայն: Բայց փաստ է, որ այնտեղ կա քրգործ եւ դա ԱԱԾ-ն է արել: Չգիտեմ, կամայական է, որ ԱԱԾ-ն կարող է մտնել քաղաքապետարանի դպրոց, ստուգումներ անել, բայց քաղաքապետին տեղյակ չպահի, որ քո ենթակայության այսինչ դպրոցում գնում եմ ստուգումներ անեմ…»: Թիվ 174 դպրոցի տնօրենը Գալյա Վասիլյանն է (լուսանկարում): Ամբողջական հոդվածը՝ այստեղ