Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ադրբեջանցիները փորձել են նվաստացնել հայ հասարակությանը. փորձագետ (տեսանյութ)

Այն, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետության Քարվաճառի շրջան ներթափանցած Ադրբեջանի քաղաքացիները դիվերսանտ էին, կասկածից վեր է. hամոզված է փորձագետ Ստեփան Սաֆարյանը. «Բոլոր նրանք, ովքեր որ կարծում են, որ սա դիվերսիա չէր, ապա խորը մոլորության մեջ են, իսկ ավելի ստույգ թերևս տարածում են այն, ինչ-որ ուզում է Ադրբեջանական կողմը։ Ես չեմ մեղադրում նրանց Ադրբեջանի հետ համագործակցելու մեջ, սակայն այս ամենը ադրբեջանական կողմի թեզերն են»,- ասաց փորձագետը։ Իսկ ազատամարտիկ, Նախախորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը հակառակն է պնդում. «Անհասկանալի ինչ-որ բան ա, սա չի կարելի դիվերսիա անվանել, ես զինվորական եմ, ես տեսել եմ դիվերսանտների, այս մարդիկ նման չէին»,- նշեց նա։ Ստեփան Սաֆարյանը վերլուծելով համացանցում հայտնված տեսանյութերն ու ադրբեջանական լրատվամիջոցների գործողությունները, եզրահանգել է՝ Ադրբեջանցի դիվերսանտներն ակնհայտ աշխատել են հենց ներքին լսարանի համար՝ Քարվաճառում պիկնիկ կազմակերպելով։