Հայաստանին կինոն կարող է շահույթ բերել (տեսանյութ)
«Ես համարյա ամեն տարի մասնակցում եմ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին որպես ժյուրիի անդամ և ինձ առաջին հերթին Հայկական համայնապատկերն է հետաքրքրում։ Համաշխարհային կինոյի նվաճումներին մինչ այդ արդեն ծանոթ ենք լինում» , -ասաց ռուսական «Կուլտուրա ալիքի» «Կուլտ կինո» ծրագրի վարող, մշակութաբան Կիրիլ Ռազլոգովը։ «Նախկին խորհրդային երկրների կինոն անկումից հետո վերածնունդ է ապրում, այդ թվում և ձեր կինոարտադրությունը։ Երիտասարդ հետաքրքիր ռեժիսորներ ունեք, և որ ամենակարևորն է նման միջազգային կինոփառատոն, որը չնայած ֆինանսական դժվարություններին, ակնհայտ զարգացում է ապրում»,- շարունակում է նա։ Կինոն նաև քաղաքականություն է և այն «ճիշտ օգտագործելու» դեպքում շահույթ կարող է բերել երկրին։ Երիտասարդ կինոռեժիսոր Ռուբեն Գինեյը ծնվել է Երևանում, ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտը, ուսանել է Նիկիտա Միխալկովին, 11 տարի ապրում է Շանհայում։ «Ոսկե ծիրանին» առաջին անգամ է մասնակցում։ Նրա ֆիլմի պրեմիերան սպասվում է ուրբաթ՝ «Հայկական համայնապատկերի» վավերագրական Ֆիլմերի անվանակարգում։ Ֆիլմն այն մասին է, թե ինչպես հայերին հաջողվեց կապել Արևելքը Արևմուտքի հետ։ Մանրամասները տեսանյութում