A
A
«Լենինն էլ է մասնակցել բունտին». Շանթ Հարությունյանի դատավարությունը շարունակվում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ 13 ընկերների դատավարությունը։ Այսօր դատարանում ցուցմունք տվեց ոստիկան Գեղամ Խաչատրյանը՝ նշելով, որ ամբաստանյալներից Շանթ եւ Շահեն Հարությունյանները, Ավետիս Ավետիսյանը, ինչպես նաեւ Մկրտիչ Հովհաննիսյանը նոյեմբերի 5-ին տարբեր ժամանակահատվածներում հարվածել են իրեն։