A
A
Հայաստանին կինոն կարող է շահույթ բերել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես համարյա ամեն տարի մասնակցում եմ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին որպես ժյուրիի անդամ և ինձ առաջին հերթին Հայկական համայնապատկերն է հետաքրքրում։ Համաշխարհային կինոյի նվաճումներին մինչ այդ արդեն ծանոթ ենք լինում» , -ասաց ռուսական «Կուլտուրա ալիքի» «Կուլտ կինո» ծրագրի վարող, մշակութաբան Կիրիլ Ռազլոգովը։ «Նախկին խորհրդային երկրների կինոն անկումից հետո վերածնունդ է ապրում, այդ թվում և ձեր կինոարտադրությունը։ Երիտասարդ հետաքրքիր ռեժիսորներ ունեք, և որ ամենակարևորն է նման միջազգային կինոփառատոն, որը չնայած ֆինանսական դժվարություններին, ակնհայտ զարգացում է ապրում»,- շարունակում է նա։