Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեղահաբ՝ բանտ տարված թխվածքաբլիթում

Հասարակություն
bant

2014թ. հուլիսի 17-ին, ժամը 18:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելով, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Ս. Վ.-ին այցելության եկած քաղաքացի Ն. Մ.-ի բերած հանձնունքի թխվածքաբլիթներից մեկի միջից խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ սպիտակ դեղահաբ՝ «B 8» դաջվածքով: Հայտնաբերվածն առգրավվել է և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն: Արդարադատության նախարարություն