A
A
Լիոնի «Կոմիտասը» ելույթ կունենա Երեւանում
Լիոնի «Կոմիտաս» երգչախումբը այսօր, ժամը 18:00–ին հանդես կգա Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգային ծրագրում ներառված են Կոմիտասի, Մ. Եկմալյանի, Ա. Հարությունյանի, Գուսան Շերամի, Խ. Ավետիսյանի ստղծագործությունները: Լիոնի «Կոմիտաս» երգչախումբը ստեղծվել է 1962 թ. Լիոնում, որը 1980 թվականից մինչ օրս ղեկավարում է Ժան Բերբերյանը: Մինչ այս համերգը՝ անցնող շաբաթվա ընթացքում երգչախումբը հանդես է եկել Գորիսում, Ստեփանակերտում, Սիսիանում: