Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թարմ կաթ մի խմեք. Ինչպես պաշտպանվել էնտերովիրուսից (տեսանյութ)

Հասարակություն
virus

Ներկա պահին էնտերովիրուսով վարակված հիսուն երեխա կա հիվանդանոցներում: Այս մասին լրագրողներին հայտնեց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների եւ հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Նրա խոսքերով, սակայն, այս պահին հանրապետությունում համաճարակային առումով բավականին հանգիստ է, իսկ էնտերովիրուսի հարուցիչները միշտ էլ եղել են: Հիվանդության ախտանիշներն են թուլությունը, գլխացավը եւ երբեմն նաեւ լուծի երեւույթներ կարող են նկատվել: Բաժնի պետի խոսքերով՝ պետք է առաջին հերթին պահպանել անձնական հիգիենայի կանոնները՝ այսինքն ձեռքերն անընդհատ լվանալ. «Չենք կարող ասել, որ մեր միջավայրը ստերիլ է: Բանջարեղենը պետք է լվանալ հոսող ջրի տակ եւ պետք է խուսափել շուտ փչացող սննդամթերքից՝ հատկապես կրեմային հրուշակեղենից, արագ սննդից»,- զգուշացնում է մասնագետը: Նրա խոսքերով՝ եղանակային այս պայմանները բոլորին տրամադրում են դեպի գյուղ, սակայն այնտեղ էլ պետք է շատ զգույշ լինել եւ թարմ կաթ չխմել. «Թարմ կաթը կարող է պարունակել այն հարուցիչները, որոնք վտանգավոր են. առաջին հերթին բրուցելոզ հիվանդությունը կարող է զարգանալ»,- շեշտեց Առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Լիանա Թորոսյանն այսօր մեկ անգամ եւս ծնողներին հորդորեց իրենց երեխաներին չթույլատրել լողալ պատահական լողավազաններում: Այդ լողավազաններում, նրա խոսքերով, լողում են նաեւ թափառող կենդանիները եւ հակահիգիենիկ վիճակ ստեղծում: Իսկ անտառներում իրենց հանգիստը կազմակերպողներին Լիանա Թորոսյանը խորհուրդ տվեց երկար տաբատներ եւ երկար վերնաշապիկներ հագնել, որպեսզի միջատները չանեն իրենց չար գործը: