A
A
4 ժամում տուգանվել է 24 անսթափ վարորդ
Հուլիսի 14-ից մինչև հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 128 տրանսպորտային միջոց. 58 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 70-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: Ընդ որում, հուլիսի 18-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 34 ավտոմեքենա. 24 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 10-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: