«Անչափահասների կողմից կատարած հանցագործությունների թիվը նվազել է» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Անչափահասների կողմից կատարած հանցագործությունների թիվը նվազել է»,-տեղեկացնում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։ «Անցած տարի նույն ժամանակահատվածում անչափահասների կողմից կատարվել է 212 հանցագործություն, այս տարի՝ 180։ Նվազել է նաև անչափահաս հանցագործների թիվը. եթե անցած տարի 180 անձ էր, այս տարի՝ 160։ Նվազել են նաև թմրամիջոց օգտագործելու,գողության, խուլիգանության, մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը դպրոցներում ու դրանց հարակից տարածքներում»։ Նրա կարծիքով` նման վիճակագրությունը ոստիկանության տեսուչների աշխատանքի արդյունքն է. «Սա պայմանավորված է այն փաստով, որ դպրոցներում ոստիկան տեսուչներ են աշխատում, միաժամանակ ոստիկանները մշտապես դպրոցներում ու հարակից տարածքներում ստուգումներ են կատարում»,-նշեց նա։