Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քամին Երեւանում ծառ է տապալել

Հասարակություն
8bfc67e41824908716a696fe5e22775a

Մամուլի հաղորդագրություն Հուլիսի 21-ին, ժամը 18-ի սահմաններում քամու ուժգնացմամբ պայմանավորված մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի և Կապուտիկյան փողոցի խաչմերուկում արձանագրվել է ծառի տապալման դեպք: Անմիջապես դեպքի վայր են մեկնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը:  «Կենտրոն կանաչապատում» ձեռնարկության և ԱԻՆ Երևան քաղաքի վարչության աշխատակիցների համատեղ ջանքերով տապալված ծառն արագ  հեռացվել է ճանապարհի երթևեկելի մասից  և   վերականգնվել է երթևեկությունը: Ծառի տապալման հետևանքով տուժածներ չկան: Մայրաքաղաքում արձանագրված ծառի ճյուղերի կոտրման մի քանի դեպքերի հետևանքները ևս  կարճ ժամանակում վերացվել են քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների աշխատակիցների ջանքերով: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն