Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Սարգսյանի օֆշորի շարունակությունը. ուր է 25 միլիոն դոլարը (տեսանյութ)

Հարցազրույց
koryun

Ո՞ւր է 25 մլն դոլարը, որ բյուջեից դուրս է գրվել Մարզահամերգային համալիրի համար ու տեղ չի հասել. «Ցույց տվեք՝ ուր է, խոսքը 25 մլն դոլարի մասին է, բյուջեից այսքան գումար է կորել, ու ոչ ոք չի հետաքրքրվում դրանով, ոչ մի տեղ արտացոլված չէ»,- «Այբ-Ֆե»-ի տաղավարում հայտարարեց Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի մամուլի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը։ Այդ ամենը կատարվել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք. «Սա օֆշորի շարունակությունն է»։ «Մի կողմից ԴԱՀԿԾ պետ Միհրան Պողոսյանի ընկերը գնահատում է Համալիրը ոչ որպես պատմամշակութային արժեք, մյուս ընկերն էլ գալիս-սկսում է իրականացնել գործընթացը»,- ասում է Կ. Գրիգորյանը։ Ի դեպ, Ռազմական ոստիկանությունը 24 ժամ հսկում է ՄՀՀ տարածքը։ Իսկ վաղվանից ՄՀՀ աշխատակիցները ակցիաներ կկազմակերպեն. անհայտ է, մասնավորապես, թե ինչպես է վճարվելու այս մարդկանց աշխատավարձը։ Ավելին՝ տեսանյութով