Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միջազգային հանրության արձագանքը միայն թվիթերի մակարդակով է» (տեսանյութ)

Հարցազրույց
hrant

«Իրավիճակը գնալով դուրս է գալիս վերահսկողությունից, իսկ արձագանքները թվիթերի մակարդակով են։ Սա անմիջական սպառնալիք է մեր անվտանգությանը, մեր դիվանագիտությունն առավել ակտիվ պետք է գործի»,- անդրադառնալով շփման գծում լարված իրավիճակին՝ ասում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Ադրբեջանը բացահայտ կրակ է արձակում խաղաղ բնակչության վրա, իսկ Կարմիր խաչի գրասենյակն էլ անտարբեր գտնվեց, երբ նույնիսկ կրակ բացեցին իրենց մեքենայի վրա, մինչդեռ պետք է պաշտպանեին գյուղացուն։ Մեկնաբանելով իրավիճակը՝ քաղաքագետն ասում է. «Դա նշանակում է, որ մեր դիվանագիտությունը աշխատել չգիտի անգամ ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կառույցների հետ»։ Ինչով է պայմանավորված ադրբեջանցիների ակտիվացումը վերջին շրջանում՝ տեսանյութով