Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վարչապետ. «Մենք չենք վախենում պատերազմից» (տեսանյութ)

ՀՀ վարչապետ. «Մենք չենք վախենում պատերազմից եւ պատրաստ ենք մեր հողն ու ջուրը պաշտպանել» Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին: Լրագրողների հետ ճեպազրույցում երկրի վարչապետն անդրադարձել է Հայաստանի եւ Արցախի սահմանում տիրող լարված իրավիճակին՝ ընդգծելով, որ ՀՀ-ն պատրաստ է ԼՂ հակամարտությունը կարգավորել խաղաղ բանակցությունների ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: Հովիկ Աբրահամյանը հորդորել է Ադրբեջանին թոթափել լարվածությունը, իսկ եթե ոչ` Հայաստանը թշնամուն լռեցնելու ուժ ունի: «Կա հրադադարի պայմանագիր, եւ Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր ոտնձգության տալու ենք համարժեք եւ մի քանի անգամ ավելի ուժեղ պատասխան: